21 Մայիսի 2013 թ. | 1:31:55 PM Երեւանում

Ներմուծեք փնտրվող բառը`

  Armenian

Լրատվագիծ


1.«Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն հրավիրում է Ձեզ մասնակցել ՙ«Քաղաքական կուսակցություններ-քաղաքացիական հասարակություն. Գործընկերության հեռանկարները՚» ֆորումին:


Օգտակար հղումներ


10.12.2009
ԵԱՀԿ փորձագիտական եզրակացությունը ՀԿ օրինագծի
վերաբերյալ տես այստեղ.


04.11.2009
Գրանցվեք քարոզարշավի նորություններին


04.11.2009
Տես արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հարցազրույցը Առավոտին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ


 

 

 


 

The development of this web site is supported by USAID funding through Civic Advocacy Support Program (CASP) implemented by Counterpart Int.

 



 


 ECNL

"Cooperation and Participation" webpage has been produced with the financial assistance of the European Union under the project “Strengthening the Legal Framework for Citizen Action through Freedom of Association,” implemented by the European Center for Not-for-Profit Law. The contents of the webpage are the sole responsibility of Professionals for Civil Society NGO and can under no circumstances be regarded as reflecting the position of the European Union or the European Center for Not-for-Profit Law.


Վեբ կայք կամավորների համար և կամավորների մասին` www.volunteer.am



Visitors tracker operates since 01/03/2009




ՀԿ-ների տվյալների բազա

Դուք փնտրումեք ՀԿ-ներ "Երեւան" քաղաքում.
Ձեր փնտրման արդյունքների քանակը 499 .     Ցույց է տրվում 16-րդ Էջը 20-ից



376.

«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական միություն

 

Օգնել լսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին, նպաստել նրանց կրթական եւ ֆիզիկական զարգացմանը: Տրամադրել նյութական եւ բարոյական օգնություն վատ լսող երեխաներ ունեցող ընտանիքներին:

377.

Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ասոցիաիա

 

Օժանդակել Հայաստանում ազատ, ժողովրդավար եւ անկախ հեռուստատեսության եւ ռադիոյի կայացմանը` դիտարկելով այն որպես տեղեկատվության հավաքման եւ տարածման իրավունքի անբաժանելի երաշխիք: Նպաստել շուկայական տնտեսությանը, իրավական պետությանն ու ժողովրդավար հասարակությանը համահունչ տեղեկատվական նոր դաշտի ստեղծմանը: Աջակցել ԶԼՄ-ի որակի բարձրացման, նոր հեռուստառադիոընկերությունների ստեղծման եւ լրագրողական նոր սերունդների կրթության գործին:

378.

Կանանց իրավունքների եւ երեխաների ու ընտանիքների շահերի պաշտպանության միություն

 

Ընտանիքների, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանություն:

379.

Ռուսական էկոլոգիական ակադեմիայի հայկական բաժանմունք

 

Նպաստել բնական, սոցիալական եւ մարդկային միջավայրերում առկա պրակտիկ եւ տեսական խնդիրների լուծմանը:

380.

«Տաթև 95» հոգեբանական աջակցության եւ խորհրդատվության կենտրոն

 

ՀԿ-ի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության հոգեվիճակի եւ ապրելակերպի բարելավմանը:

381.

Հայ գինեգործների միություն

 

Աջակցել Հայաստանում գինեգործության զարգացմանը, ժամանակակից սարքավորումների ներդրմանը, գինեգործների մասնագիտական իրավունքների, պատվի, արժանապատվության, արտաքին եւ ներքին շուկայում արտադրողի եւ սպառողի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:

382.

Սպառողների շահերի պաշտպանության միություն

 

Սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանություն: Սպառողական քաղաքականության ստեղծում եւ զարգացում: ՀԿ անդամների եւ բնակչության ուսուցում: «Սպառող-վաճառող» հարաբերության կարգավորում: Շուկայի զարգացման համար լայնամասշտաբ համագործակցություն: Տեղական շուկայում ապրանքների եւ ծառայությունների որակի ապահովում:

383.

Հայաստանի տնտեսագետների միություն

 

Նպաստել Հայաստանի զարգացմանը եւ օժանդակել սոցիալական, տնտեսական ու բնապահպանական հարցերի լուծմանը: Խթանել տնտեսության եւ տնտեսագիտության զարգացմանը: Աջակցել տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական նախագծերի ընդունմանը, փորձաքննությանն ու կիրառմանը: Ակտիվորեն մասնակցել սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական հարցերի վերաբերյալ հիմնարար գլոբալ բանավեճերում, հասարակությանն ապահովել տեղեկատությամբ եւ կառավարությանը ներկայացնել կարծիքներ եւ տեսակետեր: Հրատարակել եւ տարածել տնտեսագիտության վերաբերյալ գրականություն, այն մատչելի դարձնել հասարակական լայն շրջանակներին: Կազմակերպել սեմինարներ եւ գիտաժողովներ սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական հարցերի քննարկման համար:

384.

Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոն. Բնապահպանական հասարակական կենտրոն

 

Տեղական, տարածաշրջանային եւ ազգային նշանակության բնապահանական հիմնախնդիրների եւ ամենատարբեր թեմաների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում անհատներին, հասարակությանը եւ այլ կազմակերպությունների: Պետական եւ դատական մարմիններում քաղաքացիների, կազմակերպությունների ներկայացրած բնապահպանական հայցերի պաշտպանություն: ՀԿ-ի անդամների եւ քաղաքացիների մեջ սերմանել եւ զարգացնել հարգանք օրենքի նկատմամբ: Բնապահպանական օրենքների նախագծում եւ վերլուծում: Բնապահպանության ոլորտում իրավաբանների նոր կադրերի պատրաստում: Հայ իրավաբաններին եւ դատավորներին Ուկրաինայի բնապահպանական խնդիրների, ինչպես նաեւ բնապահպանական օրենքների միջազգային պրակտիկայի հետ ծանոթացում: Բնապահպանական ուղղվածություն ունեցող ամսագրի հրատարակում: Ուկրաինական եւ միջազգային բնապահպանական օրենսդության եւ իրավական նյութերով հագեցած գրադարանի ստեղծում: Շրջական միջավայրի պաշտպանությանն ուղղված հասարակական շարժման աջակցություն եւ զարգացում:

385.

«Աշշուր» ասորիների երիտասարդական կենտրոն

 

Խթանել ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների գործունեությունը երկրի սոցիալական եւ քաղաքական կյանքում: Պաշտպանել ազգային փոքրամասնությունների շահերը, նպաստել կրթական եւ մշակութային ծրագրերի իրականացմանը:

386.

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամ

 

Աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը: Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը: Ջատագովել մարդու իրավունքների մասին օրենքների ընդունումը: Բարձրացնել բնակչության իրավագիտակցության մակարդակը:

387.

«Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոն

 

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն եւ ժողովրդավարության խթանում:

388.

Փախստականների «Ահազանգ» ընկերություն

 

Նպաստել հանրապետության սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացմանը: Ջատագովել «Փախստականների կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը: Մարդասիրական, իրավական, բժշկական, տեղեկատվական օժանդակության եւ աշխատատեղերի ստեղծման միջոցով օգնել փախստականների ինտեգրացմանը հասարակությանը եւ կանխարգելել անկանոն արտագաղթը:

389.

Համահայկական երիտասարդական հիմնադրամ

 

Նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը, աջակցել քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կայացմանը: Հավաքել, ուսումնասիրել եւ հրատարակել հայ եւ օտարերկրյա երիտասարդության ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն: Աջակցել երիտասարդների շահերի եւ իրավունքների պաշտպանությանը` այդ գործում ներգրավելով տեղական եւ միջազգային երիտասարդական կազմակերպությունների:

390.

«Ծնողազուրկ երեխաների հանձնախումբ» բարեգործական հասարակական կազմակերպություն

 

Նպաստել ծնողազուրկ կարիքավոր երեխաների սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների լուծմանը: Զբաղվել կանանց իրավունքների հարցերով: Նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության հաստատմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, համայնքների զարգացմանը:

391.

«Բյուրակն» ՀԿ

 

Նպաստել ՀՀ էկոլոգիական կրթության, հավաստի տեողեկատվության համակրգերի ստեղծմանը եւ զարգացմանը: Աջակցել բնապահպանական քարոզչությանը եւ ուսուցմանը, ՀՀ բոլոր քաղաքացիների բնապահպանական մտածելակերպի եւ գործելակերպի ձեւավորմանը, բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը:

392.

«Գլորիա» կանանց հասարակական կազմակերպություն

 

Բարեգործական գործունեություն կրթական ոլորտում` անվճար դասընթացների, կրթաթոշակների տրամադրում: Հեռուստածրագրերի ստեղծում, կանանց հանգստի կազմակերպում: Հանդիպումներ գիտության եւ արվեստի բնագավառում աշխատող հետաքրքրիր մարդկան հետ:

393.

«Արարատ -1 Լայոնս Քլաբ Ինտերնեշնլ»

 

Բարեգործական ծրագրերի իրականացում` ուղղված մարդու իրավունքների եւ արժանապատվության, կանանց մայրության իրավունքի եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը:

394.

Համահայկական գիտական խորհուրդ

 

Միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի գիտական ներուժը ի շահ ՀՀ եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական, գիտական զարգացմանը:

395.

«Մարդիկ հանուն առողջ ապրելակերպի»

 

ՀՀ բնակչության մեջ առողջ ապրելակերպի գաղափարի խթանում, մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի, բարձր բարոյականության եւ հոգեւոր լիարժեք կյանքի քարոզում եւ դաստիարակում: Անառողջ վարքագծի (ծխել, թմրադեղերի օգտագործում) կանխարգելում:

396.

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպություն

 

Աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ծավալմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ու ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը:

397.

Հայկական աշխարհագրական միություն

 

Մասնակցել հայ անկախ պետականության կայացմանը եւ միջազգայիին ինտեգրացմանը: Կազմակերպել գիտական համաժողովներ, սեմինարներ, տարբեր ոլորտներում կատարել փորձաքննություններ: Անցկացնել բնակչության աշխարհագրական եի էկոլոգիական գրագիտության բարձրացմանն ուղղաված միջոցառումներ:

398.

Երիտասարդ դեմոկրատների միություն

 

ՀՀ-ում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական պետության զարգացում, մարդու իրավունքների գաղափարի տարածում, Կովկասում խաղաղության եւ կայունության նպաստում:

399.

«Միսս եւ միստեր» բարեգործական հիմնադրամ

 

Համակարգել «Միսս եւ միստեր» փառատոնի կազմակերպմանն աջակցող անձանց ջանքերն ու գործունեությունը: Տրամադրել նյութական ու բարոյական օգնություն ծնողազուրկ երեխաներին եւ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին:

400.

Օտարերկրյա ներդրումների եւ համագործակցության ասոցիացիա (ՕՆՀԱ)

 

Աջակցել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խթանմանն ու ներգրավմանը, միջազգային տնտեսական կապերի եւ համագործակցության զարգացմանը:



[]   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []   []  

 

The development of this site is supported by USAID funded Civic Advocacy Support Program (CASP) implemented by Counterpart International.


Professionals for Civil Society NGO
Azatutyan 24/2, Yerevan, Armenia
cell: 098 722532. Mobile: (+374-98) 72-25-32 | E-mail: pfcs.professionals@gmail.com