26. |
«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
|
| |
Նյութական, բարոյական, ֆինանսական օգնություն ցուցաբերել ՀՀ տարբեր շրջաններում գտնվող սոցիալապես անապահով խավերին: Ֆրանսերեն լեզվի եւ քաղաքակրթության տարածում ՀՀ ամբողջ տարածքում: Հայաստանի պատմության եւ քաղաքակրթության պրոպագանդում Ֆրանսիայի ժողովրդին:
|
27. |
Ճարտարապետների հայկական ինստիտուտ
|
| |
Նպաստել հայ ճարտարապետության հաստատուն զարգացմանը եւ ներկայացմանը համաշխարհային հանրությանը: Նպաստել հայ եւ օտարազգի ճարտարապետների միջեւ փորձի փոխանակմանը: Աջակցել իրավական դաշտի զարգացմանը:
|
28. |
«Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ
|
| |
Ներկայացնում է հեղինակների շահերը դատարանում, պետական եւ ոչ պետական մարմիններում, կնքում թույլտվության համաձայնագրեր ստեղծագործությունները օգտագործող կազմակերպությունների հետ, հավաքում, բաշխում եւ վճարում հեղինակային վարձատրություն կազմակերպության անդամների ստեղծագործությունների օգտագործման համար:
|
29. |
Մարկետինգային հետազոտություն եւ խորհրդատվություն ՀԿ
|
| |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով նպաստել Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական, շուկայական տնտեսության եւ սոցիալական համակարգի ամրապնդմանն ու բնականոն զարգացմանը, աջակցել տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ քաղաքացիաների իրազեկմանը, նրանց հասարակական ակտիվության, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
|
30. |
«Լույսին ընդառաջ» կույր հաշմանդամների սոցիալական աջակցություն
|
| |
Սոցիալական աջակցություն:
|
31. |
«Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամ
|
| |
Նպաստել մարդկանց մեջ մեր քաղաքի ու մեր երկրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ամրապնդմանը` կազմակերպելով աշխատանքային եւ մշակութային միջոցառումներ եւ դրանցում ընդգրկել հասարակության անդամներին:
|
32. |
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «ԷՍՊԱՍ կենտրոն» մասնաճյուղ
|
| |
Բարձրացնել երիտասարդության մասնակցության աստիճանը քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում` կրթական, սոցիալ-հոգեբանական, էկոլոգիական ծրագրերի իրականացման միջոցով:
|
33. |
«Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպություն
|
| |
Ազգային արժեքների, պատմական իրադարձությունների եւ գործընթացների գնահատման չափանիշների ստեղծում: Քաղաքացիական հասարակության զարգացման խթանում, ազգային միասնության վերականգնում: Մասնակցել կատարյալ ընտրական եւ կառավարման համակարգերի մշակման, արտագաղթի կանխման, աղքատության վերացման, հակակոռուպցիոն եւ այլ ծրագրերի:
|
34. |
Դեղեր ներմուծող եւ արտադրող առեւտրային իրավաբանական անձնանց միություն
|
| |
Համակարգել իր մասնակիցների ձեռնարկատիրական գործունեությունը, ներկայացնել ու պաշտպանել նրանց ընդհանուր գույքային եւ այլ շահերը:
|
35. |
"Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն"
|
| |
Մշակել եւ իրագործել ջրաբանական, կլիմայական, ռեկրեացիոն եւ էկոլոգիական բնույթի գիտակիրառական նշանակության համալիր ծրագրեր, որոնք կընդգրկեն տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման առավել հրատապ եւ հիմնարար խնդիրները եւ կնպաստեն ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ճիշտ կառավարմանը, էկոլոգիական հիմնախնդիների լուծմանը եւ ընդհանրապես հասարակության կայուն զարգացմանը:
|
36. |
"Սատարենք երեխաներին" ՀԿ
|
| |
Նպաստել ՀՀ քաղաքացիների, հատկապես երիտասարդների եւ դեռահասների շրջանում իրավական դաստարակության մակարդակի բարձրացմանը:
|
37. |
"Հայ ֆթիզիատորների ասոցիացիա" ՀԿ
|
| |
Հակատուբերկուլոզային պայքարի ուժեղացում, մասնագետ-ֆթիզիատորների գիտելիքների բարձրացում: Ազգաբնակչության շրջանում քարոզչական աշխատանքների իրականացում:
|
38. |
"Բիոէկոմեդ" հասարակական կազմակերպություն
|
| |
Խթանել գիտնականների ստեղծագործական նախաձեռնությունները, պաշտպանել նրանց մասնագիտական իրավունքները, նպաստել նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Իրականացնել համապատասխան գործողություններ` կանխելու կին եւ երիտասարդ գիտնականների հանդեպ մասնագիտական խտրականության դրսեւորման դեպքերը: Քաջալերել տարբեր խմբերի կողմից բուսաբանության, բնապահպանության եւ բժշկության ոլորտներում առկա մեծ ուսումնասիրությունների եւ տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման նախաձեռնությունները: Նպաստել միջազգային համագործակցության մեջ ՀՀ գիտնականների ներգրավմանը:
|
39. |
"Հասարակական առողջություն" բարեգործական հիմնադրամ
|
| |
Աջացկել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ հասարակության լայն շրջանակներում առողջ ապրելակերպի արմատավորմանը: Նպաստել անհատի, ընտանիքի եւ համայնքի կյանքի որակի ու առողջության բարելավմանը առողջ ապրելակերպի քարոզչությամբ, ուսուցմամբ, ծառայությունների մատուցմամբ, տեղեկատվությամբ տարածմամբ:
|
40. |
"Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ" հետազոտական ՀԿ
|
| |
Ժանամակակից սոցիալական տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստել Հայաստանի սոցիալական զարգացմանը:
|
41. |
"Արարարտ" մշակութային ՀԿ
|
| |
Միավորել հոգեւոր զարգացման եւ ստեղծագործական կյանքով ապրող անհատներին:
--Մշակել եւ իրականացնել երիտասարդության մտավոր, բարոյական եւ գեղագիտական զարգացմանն ուղղված ծրագրեր:
--Վերականգնել հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքները դրանց իսկ զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման միջոցով:
--Հիմնադրել մշակութային հաստատություններ եւ ստուդիաներ:
--Մշակել եւ կիրառել քաղաքացիական կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմներ:
|
42. |
"Պուլս" բարեգործական ՀԿ
|
| |
Մասնակցել սոցիալական եւ առողջապահական հարցերի եւ խնդիրների լուծման եւ կարգավորման գործին:
|
43. |
"Իրավատեղեկատվական եւ վերլուծական կենտրոն" ՀԿ
|
| |
Նպաստել Հայաստանում իրավական պետության ամրապնդմանը: Նապստել ՀՀ-ում իրավագիտակցության գործառույթների մասսայականացմանը: Աջակցել հասարակության լայն շրջանակներին ՀՀ ազգային եւ միջազգային իրավունքի մասին իրազեկմանը: Նպաստլ իրավական մշակույթի զարգացմանը:
|
44. |
"Խավերուտ" Իսրաելի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կենտրոն ՀԿ
|
| |
Արեւելագիտական, հատկապես Իսրայելի մշակութային, տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրների լուսաբանում եւ հետազոտություն:
|
45. |
"Երիտասարդական ակադեմիա" ՀԿ
|
| |
Նպաստել երիտասարդ գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների կայացմանը, ՀՀ-ի եւ արտերկրի երիտասարդության միջեւ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Աջակցել էկոլոգիական խնդիրների լուծմանը: Խթանել երիտասարդների աշխատանքի անցնելու գործընթացը: Աջակցել ՀՀ-ում եւ արտերկրում երիտասարդ մասնագետների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:
|
46. |
Բազմազավակների համահայկական "Շիրազ" բարեգործական միություն
|
| |
Համայն հայության ուժերի եւ կարողությունների համախմբմամբ նպաստել ազգային գաղափարախոսության տարածմանը, հայ գենոֆոնդի ավելացմանը: Խթանել Հայաստանի հզորացմանը, արտագաղթի նվազեցմանը, մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:
|
47. |
Կանանց համահայկական միություն
|
| |
Համամարդկային եւ ազգային արժեքների, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանություն: Նպաստել ժողովրդավարության խորցման եւ խաղաղության հաստատման հարցերին: Իրականացնել տեղեկատվության փոխանակում: Կազմակերպել համահայկական միջազգային համաժողովներ: Նպաստել ընտանիքների ամրապնդմանը:
|
48. |
«Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական ՀԿ
|
| |
Աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, երեխաներին, ծերերին, հիվանդներին: Պաշտպանել կանանց եւ երեխաների իրավունքերը: Կազմակերպել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ազատ ժամանցը: Տրամադրել իրավական, սոցիալական, հոգեբանական օժանդակություն ցանկացած կարգի խտրականության կամ բռության զոհ դարձած կանանց եւ երեխաներին:
|
49. |
Սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների և ծնողազուրկ երեխաների աջակցության «Օգնության ձեռք» ՀԿ
|
| |
Տրամադրել նյութական եւ բարոյական օգնություն սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին:
|
50. |
«Հայկական դեղագործական միություն» հասարակական կազմակերպություն
|
| |
Նպաստել Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը:
[
1-25]
[
26-50]
[
51-75]
[
76-100]
[
101-125]
[
126-150]
[
151-175]
[
176-200]
[
201-225]
[
226-250]
[
251-275]
[
276-300]
[
301-325]
[
326-350]
[
351-375]
[
376-400]
[
401-425]
[
426-450]
[
451-475]
[
476-499]
Ցույց տալ բոլոր ընտրված ՀԿ-ները
|