1. |
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպություն
|
| |
1.Կազմակերպել բազմադարյան ավանդական հայկական խոհանոցի բաղադրատոմսերի հավաքը եւ գրանցել դրանք մեկ ընդհանուր աշխատության մեջ, ինչպես նաեւ աշխատանքներ տանել նոր բաղադրատոմսերի ստեղծման եւ դրանք գրանցելու համար:
2.Կազմակերպված եւ հիմնավոր պայքար ծավալել հայկական խոհանոցի բաղադրամասերի յուրացման դեմ, մասնակցել խոհարարական միջազգային մրցույթներին, սեմինարներին եւ ժողովներին /հայկական խոհանոցը պատշաճ ներկայացնելու եւ համապատասխան փորձ ձեռք բերելու համար:
3.Կազմակերպել խոհարարների մրցույթ «Տարվա 3 լավագույն խոհարարներ» անվանակարգով:
4. Կազմակերպել սեմինարներ, պարապմունքներ եւ ժողովներ՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ:
5. Կազմակերպել խոհարարների իրավական պաշտպանությունը /հարկ եղած դեպքում/, նպաստել աշխատանքային պայմանագրերի կնքմանը յուրաքանչյուր մասնավոր դեպքում եւ հետեւել պայմանգրի հստակ եւ ճիշտ կատարմանը:
6.Աշխատանքներ տանել համախմբելու եւ ձեւավորելու սերտ համագործակցություն Հայաստանում գործող բոլոր ուսումնական օջախների հետ՝ մասնակից դառնալով ապագա խոհարարների արվեստը բարձրացնելու եւ հայկական ազգային ուտեստները ճիշտ պատրաստելու , մատուցելու գործում:
|
2. |
Հայկական անտառներ ՀԿ
|
| |
Պահպանել և զարգացնել հայկական անտառները ներկայիս և գալիք սերնդների համար:
Հայկական անտառներ ՀԿ-ն ներգրավված է Հայաստանի էկոլոգիայի պահպանման և աջակցության գործընթացում:
|
3. |
"Երիտասարդական խորհրդարան" ՀԿ
|
| |
Նպաստել Հայաստանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը: Պաշտպանել բնակչության եւ հատկապես երիտասարդության սահմանադրական եւ մարդու իրավունքները:
|
4. |
«Մեր սերունդը» երիտասարդական հասարակական կազմակերպություն
|
| |
Միավորելով հայ երիտասարդությանը` նպաստել երիտասարդ մասնագետների պոտենցիալ հնարավորությունների բացահայտմանը, խրախուսել նրանց մասնագիտական զարգացմանը, օժանդակել երկրի բարգավաճման գործընթացին:
|
5. |
Հայ- Ամերիկյան բարեկամություն Հ/Կ
|
| |
Նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, աջակցել մարդու իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը , որպես չափանիշ դիտելով ամերիկյան և եվրոպական իրավապաշտպանական ինստիտուտները, նպաստել ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային իրավունքի չափանիշներին, նպաստել մշակույթի , գիտության և կրթության ասպարեզում հայ-ամերիկյան համագործակցության իրականացմանը :
|
6. |
«Անահիտ» մշակութային հիմնադրամ
|
| |
Աջակցել հայ երաժիշտներին իրենց մասնագիտական աշխատանքում եւ կրթության հարցերում: Աջակցել Հայաստանին միջազգային հանրությանը ինտեգրման գործում երաժշտության եւ մշակույթի ոլորտներում: Կազմակերպել եւ իրականացնել մշակութային միջոցառումներ:
|
7. |
Տեղեկատվության պահոցների ավտոմատացման եւ հետազոտման խումբ
|
| |
Գիտական եւ տեխնիկական մտքի կենտրոնացումն է նպաստելու տեղեկատվության պահոցների ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով զինելուն, այնտեղ օգտագործվող գործընթացները մշտապես կատարելագործելուն: Նպաստել քաղաքացիական կրթության տարածմանը հանրապետության ազգաբնակչության շրջանում:
|
8. |
Երգիծանկարիչների ասոցիացիա ՀԿ
|
| |
Նպաստել ՀՀ գրաֆիկական նկարչության ձեւավորմանն ու զարգացմանը, հրատարակչական գործունեության միջոցով տարածել երգիծանկարչությունը: Կազմակերպել ցուցահանդեսներ, փառատոներ, կապեր հաստատաել նմանատիպ կազմակերպությունների հետ:
|
9. |
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն
|
| |
Աջակցել ՀՀ տնտեսական, էկոլոգիական, հասարակական զարգացմանը եւ կենդանիների պաշտպանությանը ուսուցման, լոբբինգի, համագործակցության, խորհրդատվության եւ ֆինանսական ներդրումների միջոցով:
|
10. |
«Միքայել Քոթանյան» բարեգործական հիմնադրամ
|
| |
Կազմակերպել միջոցառումներ` հավերժացնելու 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում զոհվածների հիշատակը: Նյութական օժանդակություն տրամադրել Միքայել Քոթանյանի անվան դպրոցի լավագույն ուսուցիչներին եւ աշակետրներին: Կազմակերպել Միքայել Քոթանյանի տուն-թանգարանի կառուցումը:
|
11. |
Համայնքների զարգացման «Բարգավաճում» հասարակական կազմակերպություն
|
| |
Նպաստել հասարակական առողջ համակարգի ձեւավորմանը, համայնքների բարգավաճմանը, նրանց անդամների հասարակական ակտիվության բարձրացմանը: Համատիրությունների հնարավորությունների լիարժեք օգտագործման նոր ձեւերի եւ մեթոդների մշակում: Տեղական համայնքների սոցիալական եւ բնակկենցաղային ոլորտի կազմակերպում: Աշխատատեղերի ստեղծում, կրթաուսումնական համակարգի բարելավում: Գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում եւ տարածում: Հայկական եւ արտասահմանյան ՀԿ-ների հետ կապերի զարգացում եւ համագործակցում:
|
12. |
Ցանցային ադմինիստրատորների ասոցիացիա
|
| |
Նպաստել ազգային զարգացմանը կրթության կազմակերպման եւ կրթական ռեսուրսներ կազմակերպելու միջոցով: Նպաստել հեռաուսուցման զարգացմանը Հայաստանում: Ակտիվ մասնակցել կրթության զարգացմանը նպաստող ծրագրերին:
|
13. |
«Առողջապահության ղեկավար ներուժի ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
|
| |
Աջակցել ազգաբնակչության առողջության պահպանման եւ առողջության ազգային քաղաքականության իրականացմանը, առողջապահության կառավարման եւ կազմակերպման բնագավառում գիտականորեն հիմնավորված որոշումների կայացմանը, մասնագիտության հիմնական ուղղությունների զարգացմանը: Ապահովել մասնագիտական բարձրորակ գործունեություն:
|
14. |
«Ընտանիքի շահերի պաշտպանման կենտրոն» հասարակական կազմակերպություն
|
| |
Աջակցել երիտասարդ ընտանիքների ստեղծմանը, ձեւավորմանը եւ կայունացմանը: Խթանել ընտանիքների ամրապնդմանը: Ընտանիքներին ներգրավել հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտներում` աջակցելով ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին: Իրականացնել բարեգործություն: Պաշտպանել ընտանիքների իրավունքները:
|
15. |
«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն»
|
| |
Աջակցել Հայաստանում չորացված մթերք արտադրողներին:
|
16. |
«Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»
|
| |
Տրամադրել մարդու իրավունքների պաշտպանություն, անվճար իրավաբանական ծառայություն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Միջնորդ դատարանի բոլոր ծառայությունների տրամադրում ըստ ՀՀ գործող օրենսդրության: Երեխաների եւ երիտասարդ իրավաբանների համար անվճար դասընթացների կազմակերպում:
|
17. |
«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամ
|
| |
Նպաստել ՀՀ-ում եւ արտերկրում հայկական մշակութային օջախների պահպանմանը, համաշխարհային արվեստի զարգացմանը: Կազմակերպել միջոցառումներ: Իրականացնել բարեգործական, գիտական եւ կրթական ծրագրեր: Նպաստել երիտասարդության բորայաէթիկական դաստիարակմանը: Օգնություն ցուցաբերել ստեղծագործող արվեստագետներին:
|
18. |
«Հայկ» երիտասարդական հասարակական վեևլուծական կենտրոն
|
| |
Միավորել իր անդամների ուժերը համամարդկային եւ ազգային արժեքների պահպանման գործում:
|
19. |
«Մշակույթի եւ ազգային արժեքների ինստիտուտ» ՀԿ
|
| |
Հայկական արժեքների եւ մշակույթի ուսումնասիրում: Նպաստել հայկական մշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը: Աջակցել կրթական համակարգի բարեփոխումներին: Մասնակցել աղքատության նվազման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
|
20. |
«Ժուռնալիստներ առանց սահմանի» հասարակական կազմակերպություն
|
| |
Աջակցել մամուլի եւ խոսքի ազատության կայացմանը, հանրապետության ժուռնալիստների մասնագիտական վարպետության բարձրացմանը: Պայքարել անարդարության, կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների դեմ, պաշտպանել ժուռնալիստների ինտելեկտուալ սեփականությունը եւ աշխատանքի իրավունքը:
|
21. |
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ
|
| |
Հարավային Կովկասում բարեկամական հարաբերությունների զարգացում եւ խթանում, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային, կրթական, բնապահպանական եւ տեղեկատվական համագործակցության ծավալում: Փոխադարձ հարգանքի, խաղաղարար նախաձեռնությունների միջոցով նպաստել Հայաստանում, Վրաստանում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազարտությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման քաջալերմանը: Հանդուրժողության, բազմազանության հարգման եւ ազատության ընդհանուր արժեքների հիման վրա, փոխշահավետ համագործակցության միջոցով նպաստել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
|
22. |
«Ծաղկող սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպություն
|
| |
Բարեգործություն
|
23. |
Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն
|
| |
Աջակցություն Հայաստանում ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը:
|
24. |
«Երիտասարդ տնտեսագետների համաժողով» հասարակական կազմակերպություն
|
| |
Համախմբել հայ երիտասարդ տնտեսագետներին, այդ ոլորտի ուսանողներին, տնտեսագիտությանն աջակցող բոլոր անձանց: Նպաստել տնտեսագիտության ոլորտի երիտասարդ մասնագետների պատրաստմանը, տնտեսագիտությանն առնչվող խնդիրների լուծմանը եւ կանոնադրական նպատակների իրականացման համար անհրաժեշտ գաղափարախոսության ձեւավորմանը:
|
25. |
«Նարե» սոցիալական-բարեգործական ՀԿ
|
| |
Սատարել սահմանապակ հնարավորություններով կանանց սոցիալական խմբերին, հատկապես հաշմանդամ եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների մայրերին` նրանց տրամադրելով սոցիալական, առողջապահական եւ հոգեբանական ծառայություններ: Աջակցել հասարակության մեջ կանանց ակտիվության աճին եւ հայ ընտանիքի ամրապնդմանը:
[
1-25]
[
26-50]
[
51-75]
[
76-100]
[
101-125]
[
126-150]
[
151-175]
[
176-200]
[
201-225]
[
226-250]
[
251-275]
[
276-300]
[
301-325]
[
326-350]
[
351-375]
[
376-400]
[
401-425]
[
426-450]
[
451-475]
[
476-499]
Ցույց տալ բոլոր ընտրված ՀԿ-ները
|