Կարեվոր տեղեկություն
«ՊՀՔՀ»ՀԿ-ի նոր նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ
Ուղերձ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Քաղաքացիական հասարակության ձևավորումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական պետության կայացման կարևոր հենասյուներից մեկը: «Պրոֆեսիոնալները Հանուն Քաղաքացիական Հասարակության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում պետական իշխանությանը և շահագրգիռ այլ կողմերի` մշակելու և իրականացնելու քաղաքացիական հասարակության զարգացման ռազմավարություն և ապահովելու համապատասխան իրավական դաշտ: շարունակել ...
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նորմերի կոդեքս
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նորմերի կոդեքսի նպատակն է ուղեցույց հանդիսանալ ՀԿ-ների համար իրենց ռազմավարական պլանավորման ու գնահատման գործում, նպաստել հասարակական կազմակերպությունների սեկտորի աճին և զարգացմանը, բարձրացնել նրա դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ինչպես նաև, բարձրացնել նրա վարկանիշը հասարակության մեջ: Նորմերի կոդեքսը սահմանում եւ կանոնակարգում է ՀԿ սեկտորի առանցքային ոլորտները: Փաստաթուղթը մշակվել եւ ամբողջացվել է 2003 թվականին հայկական մի շարք ակտիվ ՀԿ-ների կողմից Համաշխարհային ուսուցում ՀԿ հզորացման ծրագրի աջակցությամբ: շարունակել ...
|